Գարիկ Կարապետյանը (96 կգ) նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 355 կգ (162+193): Պոկում ու հրում վարժություններում Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալներ (
):Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը, որը երկամարտում մեկ կգ զիջեց Գարիկ Կարապետյանին: Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Իլիա Մոսկալենկոն՝ 349 կգ:
Սա Հայաստանի երրորդ մեդալն էր երիտասարդական ԱԱ-ում: Ավելի վաղ 2018թ. պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել էր չեմպիոնի կոչումը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը (67 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Սուրեն Գրիգորյանը (81 կգ) չորրորդն էր, իսկ Միլենա Խաչատրյանը (71 կգ)՝ 7-րդը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը (102 կգ) մրցահարթակ դուրս կգա մայիսի 30-ին:
TOTAL RESULTS - MEN 96 KG.
— IWF (@iwfnet) May 29, 2021
https://t.co/jGO6RbPeai pic.twitter.com/5cVCUQg9oj
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում